Իրավիճակը թեժ է. ցուցարարներ են վիրավnրվել

Վրաստանի ընդդիմությունը բողոքի զանգվածային ակցիաներ է սկսել մայրաքաղաքի տարբեր հատվածներում:

Ինչպես հայտնում է վրացական Առաջին ալիքը, Թբիլիսի մոլի մոտ բողոքի ակցիայի ժամանակ մի քանի մարդ վիրավորվել է։  Մինչ այդ նույն տարածքում շարունակվող ցույցի ժամանակ մի քանի բախումներ են եղել իրավապահների և ցուցարարների միջև։

Բողոքի ակցիայի ժամանակ տուժած մի քանի հոգու շտապօգնության խումբը տարել է դեպքի վայրից։ Ցուցարարների խոսքով՝ վիրավորների թվում Տվ Պիրվելիի օպերատորներից մեկն է։

Թե ինչ վնասվածքներ ունեն վիրավորները, այս փուլում հայտնի չէ։

hraparak.am

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog