Պայթյnւնի հետևանքով զnհվել է Արմեն Սարգuյանը․ մանրամասներ

Մոսկվայի բնակելի համալիրներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը։ Այս մասին գրում են ռուսական Telegram ալիքները:

Համապատասխան տեղեկատվության այլ հաստատում այս պահին չկա։ Ինչպես հայտնում են ռուսական Telegram ալիքները, պայթյունը որոտացել է Մոսկվայի «Ալ առագաստներ» բնակելի համալիրում:

ՌԴ մայրաքաղաքի Քննչական կոմիտեի քննիչներն ու դատաբժշկական փորձագետները օպերատիվ ծառայությունների հետ միասին զննում են հանցագործության վայրը։

«Նախնական տվյալներով՝ անհայտ սարք է պայթել Ավիացոննայա փողոցի «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքի նախասրահում»,- այս մասին էլ ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Մոսկվայի արտակարգ ծառայությունները ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ կան տուժածներ, իսկ պայթյունի հետևանքով տարածքում հրդեհ չի բռնկվել:

Դատախազությունն իր վերահսկողության տակ է վերցրել քրեական գործի քննությունը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog