Պայթյnւնից վիրավnրnված Արմեն Սարգսյանի ձախ nտքն ամպnւտացվել է․ նա կոմայի մեջ է

Մոսկվայի «Ալիե Պարուսա» բնակելի համալիրում գործած պայթուցիկ սարքն ունեցել է մինչև 1 կգ տրոտիլի համարժեք հզորություն, հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Պայթյունից վիրավորված, ԴԺՀ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ և «Արբատ» գումարտակի ստեղծող Արմեն Սարգսյանը կոմայի մեջ է, նա ձախ ոտքի տրավմատիկ ամպուտացիա է ստացել։

Մյուս տուժածները ստացել են կոտրվածքներ ու վիրավորումներ, հաղորդել է «ՌԵՆ ՏՎ»-ի աղբյուրը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog