Հայտնել էինք, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել։
Կրակոցների հետևանքով, ըստ շրջանառվող լուրերի, սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, մեկ անձ վիրավորում է ստացել։ Լրագրողների հետ զրույցում հարևաններն ասել են, որ սպանվածը՝ Գրիգոր Օհանյանը 30 տարեկան էր, նոր էր նշանադրվել: «Գիշերն է եղել կրակոցը, ես իմացա՝ սալյուտ է…
Կարծեմ քաղաքական հողի վրա է եղել կռիվը, նախապատմություն ունի, եսիմ որ թվից իրար փոր են թափում:

Համայնքի ղեկավարը ՔՊ-ական է, գյուղի բնակիչների կեսը էս կողմն է, կեսը՝ էն»,- ասել է բնակիչներից մեկը: «Մահացածը խելոք, սիրուն տղա էր, կարգին, շնորհքով, հարգանքով»,- հավելել է մյուս բնակիչը:
