Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը խաղողի հյութն անվանել է ըմպելիք, որը մեծացնում է շաքարախտի առաջացման վտանգը։
Բժշկի խոսքով՝ խաղողի օգտագործումն ինքնին օգտակար է օրգանիզմի համար, սակայն բույսի հատապտուղներից պատրաստված հյութը հակառակ ազդեցությունն է ունենում։
«Խաղողն ինքնին, ինչպես մի շարք այլ մրգեր և հատապտուղներ, կարող է նվազեցնել շաքարախտով հիվանդանալու հավանականությունը: Խաղողի հյութը մեծացնում է այդ ռիսկերը», – ասել է Մյասնիկովը:

Մասնագետը նշել է նաև, որ 2-րդ տիպի շաքարախտը պայմանավորված է ժառանգական նախատրամադրվածությամբ և շրջակա միջավայրի գործոններով։
