ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը

Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հաղորդվում է` քիչ անց կողմերի ներկայացուցիչները կժամանեն այդ հատված։

Նշենք, որ պաշտոնական հայտարարություն չկա:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog