Մոսկվայի Վոլգոգրադսկի պողոտայում բեռնատարի և ֆուրգոնի մասնակցությամբ վթարի հետևանքով տուժել են մի կին և նրա փոքր որդին։ Այս մասին երեքշաբթի՝ օգոստոսի 29-ին, հայտնել է Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունը։
«Renault» մակնիշի մեքենան բախվել է Hyundai Porter-ին, որը նետվել է մայթ ու հարվածել հետիոտներին: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մի կին և նրա 7-ամյա որդին, որոնք գտնվում էին մայթին, տուժել են», – պարզաբանել են Մոսկվայի դատախազության լրատվական ծառայությունից։
Տղան ծանր վիճակում հոսպիտալացվել է, հայտնում է kp.ru կայքը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝
