ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը Lexus-ով վթարի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, ռուս Արսլան Յալլևը (նա աշխարհի 35 լավագույն ծանրքաշայինների թվում է) երեկ երեկոյան վթարի է ենթարկվել Մոսկվայի կենտրոնում: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Մոսկվայի Նովի Արբատում Lexus-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և մեծ արագությամբ բախվել է ծառին. ըստ լրատվամիջոցներիի՝ ավտոմեքենան եղել է ամառային անվադողերով: Վթարի պատճառով վնասվել է ևս երկու ավտոմեքենա։

Բռնցքամարտիկ Յալլևը, ով վարում էր մեքենան, թեթև վնասվածքներ է ստացել, հարվածը մեղմացրել են գործարկված անվտանգության բարձիկները։

Տեղի ունեցածից հրապարակվել են նաև կադրեր։

ՏԵՍԱՆՅՈՒԹՆ ՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog