ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վթարի է ենթարկվել Ադրբեջանի ֆուտբոլային լիգայի ղեկավարությանը Ստեփանակերտ տեղափոխող ավտոբուսը․ զոհեր կան

Վթարի է ենթարկվել Եվլախ-Աղդամ-Լաչին ճանապարհով դեպի Ստեփանակերտ Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի թիմը։

Վթարի հետևանքով տուժել է վեց մարդ։

Զոհվել են Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Էլխան Սամեդովը և փոխնախագահ Ասլան Շախգյալդիևը։

Նշենք, որ Բաքուն պատրաստվում էր Ստեփանակերտի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպում անցկացնել։ «Ղարաբաղ» և MOIK ֆուտբոլային ակումբները Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի 1/8 եզրափակչի խաղը Ստեփանակերտում անցկացնելու էին դեկտեմբերի 21-ին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog