ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցին Մարտակերտում կացնով ջարդուփուշուր է անում արցախցիների մեքենաները

Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը X-ի իր միկրոբլոգում մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Մարտակերտում ճանապարհների վերանորոգմամբ զբաղվող աշխատողներից մեկը կացնով ջարդում արցախցիների մեքենաները, իսկ մի քանիսը փորձում են գործարկել մեկ այլ մեքենա՝ այն գողանալու համար։

Լրագրողը տեսանյութին կից հիշեցնում է Բաքվի այն պնդումները, թե ցանկանում է, որ հայերը վերադառնան Լեռնային Ղարաբաղ, և որ նրանց ունեցվածքն, իբր, ապահով է:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog