ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԼՈՒՐ. Ավտոբուսի վթարի հետևանքով 19 մարդ է զոհվել

Նիկարագուայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ ութ երեխա, հայտնում է La Prensa թերթը։

«Առնվազն 19 մարդ է զոհվել Մատագալպա քաղաքում (երկրի կենտրոնական մասում – խմբ.) տեղի ունեցած ՃՏՊ-ի ժամանակ»,- ասվում է զեկույցում։

Ավտոբուսը բախվել է կամրջի ցանկապատին ու կախվել դրա վրա։

Ավելի քան 20 մարդ վիրավորվել է։

Հաղորդվում է, որ վարորդը, ամենայն հավանականությամբ, գերազանցել է արագությունը և կորցրել է կառավարումը։ Նա կալանավորված է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog