ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԼՈՒՐ. 13-ամյա աշակերտուհին մահացել է ինքնաբուժման պատճառով

Թաթարստանում 13-ամյա աշակերտուհին մահացել է երկկողմանի թոքաբորբից, որը փորձել են բուժել հազի դեղամիջոցներով։ Այս մասին հայտնում է SHOT Telegram ալիքը։

Ենթադրվում էր, որ երեխան մրսել է։ Սակայն հինգշաբթի գիշեր հիվանդը սկսել է բողոքել, որ դժվարանում է շնչել։ Իր հերթին 52-ամյա թոշակառու մայրը հազի դեմ դեղամիջոց է տվել։ Առավոտյան աղջկա ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 38 աստիճան։ Կինը դստերը պարացետամոլ է տվել ու շտապ օգնություն կանչել։

Աշակերտուհուն շտապ հոսպիտալացրել են, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ մահվան պատճառը երկկողմանի թոքաբորբն է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog