Պակիստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Անվաար-ուլ-Հակ Կաքարն արգելել է Ամանորի տոնակատարությունները երկրում՝ ի նշան Պաղեստինի հետ համերաշխության, հայտնում է Geo հեռուստաալիքը։
«Պակիստանի ժողովուրդը տխուր վիճակում է, ուստի, հաշվի առնելով իրավիճակը, Պակիստանի կառավարությունը որոշել է արգելել Ամանորի հետ կապված բոլոր տոնակատարությունները: Ես դիմում եմ բոլոր պակիստանցիներին՝ համերաշխություն ցուցաբերեք ճնշված պաղեստինցիներին», – ասել է նա հեռուստատեսային հայտարարության մեջ:
ԱՄԷ-ի Շարժա քաղաքը նույնպես հայտարարել է ամանորյա տոնակատարությունների արգելքի մասին՝ ի նշան Պաղեստինի հետ համերաշխության։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝
