ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Ամանորի գիշերը 745 մեքենա են վառել. Մանրամասներ

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ հունվարի 1-ի գիշերը ոստիկանությունը տարբեր իրավախախտումների համար բերման է ենթարկել ավելի քան 380 մարդու։
Նախարարը նաև նշել է, որ նախորդ տարվա համեմատ նվազել է պատահարների և ավտոմեքենաների հրկիզումների թիվը։

Նրա խոսքով՝ այս գիշեր վառել են 745 ավտոմեքենա։

«Սա նախորդ տարվա համեմատ 10%-ով քիչ է այրված մեքենաների քանակով։ Անցյալ տարի դրանք նախորդ տարվա համեմատ արդեն 20 տոկոսով քիչ էին»,- ասել է նախարարը։
Դարմանենն ընդգծել է, որ Ամանորին 40%-ով քիչ ոստիկաններ են աշխատել, իսկ չարտոնված վայրերում 80%-ով ավելի քիչ են եղել հրավառությունները։

Մոբիլիզացված 90 հազար ոստիկաններից ու ժանդարմներից 400-ը տեղակայվել են Ժիրոնդի դեպարտամենտի մոտ քսան կետերում՝ ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ գտնվող վարորդներին ստուգելու համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog