Թուրքիայում մարդատար ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Այս մասին հունվարի 2-ին հայտնել է AHaber հեռուստաալիքը։
Վթարի հետեւանքով տուժել է 36 մարդ, որոնց բուժօգնություն է ցուցաբերվել։ Կա չորս զոհ։
Լրագրողները, վկայակոչելով Մալաթիայի հրշեջ ծառայության ղեկավարին, գրում են, որ վթարը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել թանձր մառախուղի և մերկասառույցի պատճառով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝
