Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են 56 մարդու, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել 18 երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից։
Այս մասին սոցցանցում գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Նրա խոսքով՝ գործողություններն իրականացվել են հունվարի 3-ի առավոտյան Թուրքիայի 11 քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում եւ Անթալիայում։
Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 56 մարդ, որոնց Ինտերպոլի միջոցով հետախուզում են հայտարարել ԱՄՆ-ն, Գերմանիան, Ադրբեջանը, ԱՄԷ-ն, Բելառուսը, Մարոկկոն, Պաղեստինը, Հնդկաստանը, Իսրայելը, Իրանը, Կատարը, Ղազախստանը, Մոլդովան, Ուզբեկստանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքմենստանը և Հորդանանը։
Երլիկայան ընդգծել է, որ ձերբակալվածները հետախուզվում էին փողերի լվացման, կոռուպցիայի, մարդկանց թրաֆիքինգի, գողության, խարդախության և այլ մեղադրանքներով։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝
