ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «համաշխարհային անվտանգության մասին» իբր սենսացիոն հայտարարության մասին Telegram-ի հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։
Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, դա կեղծ տեղեկություն է»,- ասել է նա։
Խոսքը «Политджойстик» տելեգրամյան ալիքում նախորդ գիշեր Մարատ Բաշիրովի ստորագրությամբ հրապարակված գրառման մասին է։
Այնտեղ ասվում էր, որ «վաղը կամ վաղը չէ մյուս օրը» Պուտինը կարող է սենսացիոն հայտարարություն անել գլոբալ անվտանգության խնդիրների և, մասնավորապես, ուկրաինական հարցի վերաբերյալ։
Ընդ որում, նշվում է, որ դա ոչ թե վերջնագիր է լինելու, «այլ իր պարամետրերով կոշտ հայտարարություն»։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝
