Ժամանակակից գիտությունը տարբերակում է նևրոզի մի քանի տեսակներ, և դրանք բոլորը տարբեր դրսևորումներ ունեն, պնդում է հոգեբան Սամվել Խուդոյանը: Հոգեբանի խոսքով՝ նևրոզների ամենահիմնական դրսևորումներից մեկը իռացիոնալ վախերն են, բարձր տագնապայնությունը և դեպրեսիվ վիճակը: Նևրոզի մասին կարող է վկայել նաև սեփական առողջության համար ավելորդ հոգատարությունը՝ ընդհուպ մինչև մելամաղձություն:
Ինչպես նշեց մասնագետը, նևրոզով տառապող մարդկանց հաճախ հատուկ են առանց նկատելի պատճառի բարձր տագնապայնությունը և իռացիոնալ վախերն ու ֆոբիաները, երբեմն այդ վախերն այնքան ուժգին են, որ մարդը տանից դուրս գալ չի կարողանում:
Նևրոզով մարդիկ նաև երբեմն չափից ավելի են անհանգստանում իրենց առողջական վիճակի համար, բժշկի հաճախ են դիմում, չնայած իրականում նրանց մոտ ոչ մի հիվանդություն չկա: Ինչպես նշեց հոգեբանը, նման հիվանդներն ավելի հաճախ աչքի են ընկնում հազվագյուտ ամուր առողջությամբ:
— Առանձնացնում են նաև նևրոզի հետևյալ հոգեկան ատանշանները.
— Էմոցիոնալ անբարենպաստություն՝ հաճախ առանց օբյեկտիվ պատճառների:
— Անվճռականություն, շփման դժվարություններ:
— Ցածր կամ հակառակը՝ բարձր ինքնագնահատական:
— Տրամադրության անկայունություն, դրա հաճախակի և կտրուկ փոփոխականություն:
— Ավելորդ գրգռվածություն:
— Սթրեսների հանդեպ բարձր զգայունություն՝ ցանկացած, նույնիսկ ոչ մեծ սթրեսի նկատմամբ ագրեսիա:
— Լալկանություն, խռովկանություն, խոցելիություն:
— Կոգնիտիվ ֆունկցիաների նվազում, հիշողության և մտավոր ունակությունների վատթարացում:
— Զգայունություն բարձր ձայների, պայծառ լույսի, ջերմաստիճանի անկումների նկատմամբ:
Հետաքրքիր է, որ նևրոզները երբեմն արտահայտվում են միանգամայն ֆիզիկական ախտանշաններով, ինչպիսին են, օրինակ՝
— Ցավեր՝ գլխի, սրտի կամ որովայնի հատվածում:
— Ախորժակի և սննդային վարքի խանգարում (գերհագեցում թերսնում և այլն):
— Հոգնածության մշտական զգացում, ուժասպառության բարձրացում, աշխատունակության նվազում:
— Քնի խանգարումներ (քնել չկարողանալու խնդիրներ, գիշերային արթնացումներ և այլն):
— Հավասարակշռության խնդիրներ, գլխապտույտներ:
— Խուճապային հարձակումներ, գխապտույտների և աչքերի առաջ մթագնումներ:
— Քրտնոտություն, սրտի խփոց, արյան ճնշման տատանումներ:
— Ստամոքսի խանգարում, հազ, հաճախակի միզաթողության ցանկություն, լուծ:
— Լիպիդոյի և/կամ պոտենցիայի նվազում:
Հոգեբանը նաև նշեց, որ նևրոզը բուժելի է, ուստի չարժի դրան դիմանալ, ավելի լավ է մասնագետի դիմել:
