ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ մոտ 22 միլիոն ամերիկացի կարող է մնալ առանց ինտերնետի, գրում է Politico-ն։
Մասնավորապես, «Հասանալի կապի ծրագիրը» մինչև ընտրությունները կարող է կրճատվել, եթե այն շարունակելու համար բավարար միջոցներ չգտնվեն։
Politico-ի տվյալներով՝ ծրագիրը ներկայումս ծածկում է համացանցի ծախսերը մոտ 22 միլիոն ցածր եկամուտ ունեցող ամերիկացիների համար։
Եթե ծրագիրը դադարի գործել, ըստ Politico-ի, մեծ թվով ցածր եկամուտ ունեցող ամերիկացիներ կարող են իրենց դժգոհությունն արտահայտել ընտրատեղամասերում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝
