Ռուսական ռազմական ինքնաթիռի թռիչքի պատճառով ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի Telegram-ի հրապարակման մեջ։
«Ամբողջ Ուկրաինան գտնվում է հրթիռային սպառնալիքի տակ, գրանցվել է МиГ-31К-ի թռիչք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ վերջին օրերին Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարբեր քաղաքներում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։
Ի պատասխան, ուկրաինական բանակը հարվածներ է հասցրել Բելգորոդին և Ղրիմի տարածքին։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝
