ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Զինված անձինք ներխուժել են համալսարան ու փորձում են առևանգել մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զինված անձինք մտել են Էկվադորի Գուայաքիլի համալսարան և փորձում են առևանգել մարդկանց։

Համացանցում տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես են վախեցած ուսանողները դուրս վազում շենքից: Նրանք, ովքեր ժամանակին չեն հասցրել, բարիկադավորվել են գրասենյակում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Նշենք, որ Էկվադորի նախագահ Նոբոան բանակին հրամայել է ոչնչացնել հանցավոր խմբավորումները, որոնք պատանդներ են վերցրել երկրի տարբեր քաղաքներում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog