ՈՒՇԱԳՐԱՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չէի կարող չկիսվել․․․» Արտավազդ Եղոյանը Հարութ Փամբուկչյանի մասնակցությամբ արխիվային բացառիկ կադրեր է հրապարակել

Արտավազդ Եղոյանը գրում է․ «Չէի կարող չկիսվել այս երջանիկ ու խենթ պահերը, ՖԲ-ի կողմից հիշեցնող տեսանյութով, 1989թ. Ձախ Հարութի, Հրազդան ստադիոնում կայացած առաջին համերգից հետո, ուշ գիշերով մեր տանը:

Ծիծաղիս հետ, որը նաև առատ արցունքների ու խորը թախիծի վերածվեցին, տեսնելով ինձ հարազատ մարդկանց, ներկաներից համարյա կեսին, որոնք այլևս չկան մեր կողքին: Կիսվում եմ Ձեզ հետ, իմ թանկագին ընկերներ, մեր խենթ ու խելառ տարիներից մի ակնթարթով, որն այլևս միայն հուշ դարձավ, լաց ու ծիծաղն իրար խառնելով։

Մեր կյանքից հեռացող յուրաքանչյուր ակնթարթ պատմություն է դառնում: Եկեք սիրենք միմյանց, որ այդ ակնթարթները լինեն միայն բարի հուշեր հիշեցնող։ Շնորհավոր բոլորիդ գալիք Նոր տարին ու Սուրբ Ծնունդը»։

Սիրված հաղորդավարի տեղադրած արխիվային տեսանյութը կարող եք դիտել ստորև։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog