ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ. Կամուրջ է փլուզվել. Զոհեր կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինդոնեզիայում հայտնի ապակե կամուրջի փլուզման հետևանքով զբոսաշրջիկ է մահացել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։

Ողբերգությունը տեղի է ունեցել Բանյումաս տուրիստական շրջանում։ Անհայտ պատճառներով մարդկանց ոտքերի տակ կոտրվել է կամրջի ապակին։

Դեպքի պահին կամրջի վրա 4 մարդ է եղել, որոնցից երկուսին հաջողվել է փրկվել։ Մյուս երկուսը ցած են ընկել։ Մեկ կին մահացել է, մյուսը՝ ծանր վիրավորվել։

Ոստիկանները շրջափակել են կամուրջը։ Միջադեպի պատճառները պարզելու համար փորձաքննություններ կիրականացվեն։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog