Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 19-ի առավոտյան, ավանդույթի համաձայն, Ջրօրհնեքի առթիվ մտել է կնքավազան։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ պետական գործակալությունը։
«Այո, ավանդաբար նա դա անում է Մկրտության տոնի առթիվ», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահն այս տարի սուզվել է մկրտության ավազանի մեջ։
Հունվարի 19-ին ողջ աշխարհի ուղղափառ քրիստոնյաները նշում են քրիստոնեական գլխավոր տոներից մեկը՝ Ջրօրհնեքը կամ Տիրոջ մկրտությունը։
Նախագահն ավանդաբար մասնակցում է ծիսական լոգանքին, սակայն Կրեմլն առաջին անգամ այդ մասին հայտնել է 2018 թվականին։ 2022 թվականին երկրի ղեկավարը համաճարակաբանական իրավիճակի պատճառով որոշեց չմտնել սառցե կնքավազանը, իսկ մեկ տարի առաջ Կրեմլի մամուլի ծառայությունը չէր տրամադրել ոչ լուսանկար, ոչ էլ տեսանյութ, որտեղ Պուտինը լողում էր սառցե ավազանում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝
