ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ. 31-ամյա հումորիստ Ամիրան Գևորգյանը սպանվել է Սոչիում՝ КВН-ի փառատոնի ժամանակ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սոչիում հումորիստ Ամիրան Գևորգյանը սպանվել է ծեծկռտուքի ժամանակ։ Այս մասին գրում է SHOT-ը։

Ծեծկռտուքը տեղի է ունեցել հունվարի 18-ին՝ «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ, որտեղ ամեն տարի անցկացվում է КВН փառատոնը։

Ամիրանին գցել են, ինչի հետևանքով նա գլուխը հարվածել է աստիճաններին ու կորցրել գիտակցությունը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գանգուղեղի վնասվածք, գանգի հիմքի կոտրվածք, աջ և ձախ հեմատոմաներ։ Նա կոմայի մեջ է ընկել։

Երկու օր անց Գևորգյանը, գիտակցության չգալով, մահացել է։

31-ամյա Ամիրան Գևորգյանը Սոչիի КВН «Южная столица» թիմի նախկին անդամ է, հումորիստ և հարսանյաց հանդեսների հաղորդավար։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Նա հետախուզման մեջ է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog