ՔԻՉ ԱՌԱՋ. Ողբերգական լուր. Աշակերտին սպանել են դպրոցի առջև

Հունվարի 23-ի առավոտյան Գյանջա (Գանձակ) քաղաքում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել։

Տեղի 8-րդ միջնակարգ դպրոցի մոտ անհայտ անձը դանակով հարձակվել է նույն կրթօջախի 11-րդ դասարանի աշակերտի վրա, հայտնել են շրջանային կրթական վարչությունից։

Տուժածին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
«Իրավապահ մարմինները ներկայումս հետաքննում են միջադեպը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ սպանության մեջ կասկածվող անչափահասին ձերբակալել են։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog