Ադրբեջանական դատարանը 4 ամսով երկարացրել է անցյալ տարի Լաչինի անցակետից առևանգված և Բաքվում ապօրինի կալանքի ենթարկված Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերա Ռուբեն Վարդանյանի կալանքը։
Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքուն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանն ու գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև պետական սահմանն ապօրինի հատելու մեջ»։
Ավելի վաղ, դատարանը նրան չորս ամսով կալանավորել էր։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝
