Իրկուտսկում շաուրմայից մասսայական թունավորման դեպք է գրանցվել։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ այս պահին բուժօգնության է դիմել 16 քաղաքացի՝ այդ թվում երեք երեխա։
Շաուրման ուտելուց հետո սկսել են փսխել, ջերմություն են ունեցել և թուլություն են զգացել։

Բոլոր տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, իրավապահները պարզել են, թե որ սննդի ցանցի շաուրմայից են կերել թունավորված մարդիկ։

Հարուցվել է քրեական գործ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանք կատարելը կամ ծառայությունների մատուցումը» հոդվածով։
Ստուգումներ են իրականացվում տեղի իրավապահ մարմինների կողմից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝
Նյութը հրապարակման պատրաստեց Goodblog.am-ը
