ՔԻՉ ԱՌԱՋ. Ցավալի լուր Քիմ Քարդաշյանից

Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը բողոքել է մաշկային հիվանդության՝ պսորիազի սրացումից. հայտնի է, որ Քարդաշյանը այս հիվանդության դեմ պայքարում է 25 տարեկանից:

Բազմազավակ մայրը Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որում ցույց է տվել ոտքի՝ ախտահարված հատվածը: Նրա խոսքով՝ ինքը չի հասկանում, թե ինչն է հանգեցրել հիվանդության սրացմանը, սակայն նշել է, որ ոտքը շատ է ցավում։

«Անկեղծ կլինեմ, ցավում է: Ես չգիտեմ, թե ինչն է առաջացրել սրացում: Ես չեմ փոխել սննդակարգս և փորձել եմ բուժման բոլոր տարբերակները: Պսորիազը սարսափելի է: Ես պարզապես ուզում էի կիսվել ձեզ հետ իմ պատմությունով», — ասել է Քարդաշյանը։

Սակայն, չնայած տհաճ իրավիճակին, Քարդաշյանը փորձել է կատակել՝ ասելով, որ ոտքի լաքան սրտաձև է, ինչն ակնհայտորեն Սուրբ Վալենտինի օրվան սպասելու արդյունք է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog