ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդական իրավունքից զրկել էին, մեքենան` վերցրել ձեռքից․ Նոր մանրամասներ են հայտնի պայթյունի դեպքից

Oragir.news-ը գրում է.

Այսօր առավոտյան՝ 11։43-ի սահմաններում, ուժգին պայթյուն է որոտացել Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 34 հասեցում։ Ըստ տարածվող տեղեկությունների՝ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:

«Հայրը պայթյունի պահին մեքենայի բանալիները գցեց գետնին, ասաց՝ ես գնացի։ Ինքն իմացավ, թե ինչ էր»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ընտանիքի մտերիմներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։

Նա պատմեց, որ 29-ամյա երիտասարդը՝ Հրանտ Սարգսյանը, գումարային խնդիրներ է ունեցել, օրավարձով մեքենա է վերցրել, որ աշխատի ու իր պարտքերը փակի, սակայն զրկվել է վարորդական իրավունքից, ինչի պատճառով մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ․

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog